211652_close_icon
views-count1465 դիտում article-date 22:40 04-06-2019

Ոստիկանները բացահայտեցին Նոր-Արեշում կատարված կողոպուտը

Հունիսի 2-ի երեկոյան 66-ամյա մի բուժքույր հաղորդում է տվել, որ մայիսի 31-ի ցերեկը Նոր-Արեշում անհայտ անձը քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով և դիմել փախուստի: Էրեբունու քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, հունիսի 3-ին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր