211652_close_icon
views-count1602 դիտում article-date 21:40 04-06-2019

Ոստիկանները հայտնաբերել են մեքենայի գազաբալոններ գողացողին

Հունիսի 2-ին, առավոտյան յոթն անց երեսունին մոտ, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Շիրակի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ապակին կոտրելու միջոցով գողացել են շենքի բակում կայանված «Օպելի» գազի բալոնը: Ժամեր անց ստացվել է նոր ահազանգ, նույն փողոցի մեկ այլ բնակչից: Նա նույնպես հայտնում էր բակում կայանված «Օպելից» գազի բալոն գողանալու մասին: Չարբախի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, հունիսի 3-ի առավոտյան գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի Ավան թաղամասի 34-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված գազաբալոնները հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր