211652_close_icon
views-count3174 դիտում article-date 16:34 04-06-2019

Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը կաշառք է վերցրել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Շիրակի մարզային վարչությունների ու Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի դեպք: Պարզվել է, որ մարտի 11-ից Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնաբերել է ապօրինի շինարարություն: Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների, նա քաղաքացուց պահանջել և Գյումրու համայնքապետարանի աշխատակցի օժանդակությամբ մարտի 24-ին ստացել է 200 դոլար կաշառք: Այդպիսով անշարժ գույքի կառավարման բաժնի պետը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործություն է դրսևորել և չի արձանագրել իրավախախտումը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր