211652_close_icon
views-count2053 դիտում article-date 14:36 04-06-2019

Սիրում եմ մեր այս տեսակը. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է կառավարության պատրաստած տեսանյութը եւ գրառում կատարել. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Տեսանյութը Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանի մասին է, ով ընտանիքի անդամների օգնությամբ պատրաստել է 1000 քմ մակերեսով ջերմոց: «Այնպես չի, որ առաջին տարուց ամեն ինչ հաջողվում էր, բայց ինչ օգնել ու հույս են տվել 3 երեխաներս: Երեքն էլ գիտելիքներով հավասար են, ուղղակի փորձը մեկի մոտ շատ է, մյուսի մոտ՝ քիչ: Այստեղ ոչ մի բան չի եղել: 5-7 տարվա մեջ համ 1000 քմ ջերմոցն ունենք, եւ տունը ունենք, եւ մեքենա ունենք եւ պլաններ ունենք»,-ասել է Արտակը: Նրա խոսքով, մինչեւ ջերմոցի հիմնումը, աշխատել է Ռուսաստանում, բայց որոշել է վերադառնալ ու աշխատել հայրենիքում: Երեխաներն էլ նշել են, որ թունաքիմիկատ չեն օգտագործում, քանի որ թունաքիմիկատը վնաս է տալիս բերքին: Նրանք ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ բանջարեղեններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր