211652_close_icon
views-count734 դիտում article-date 16:06 04-06-2019

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 4-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան` ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող փոխայցելությունները և հանդիպումները նոր լիցք են հաղորդում հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությանը և քաղաքական օրակարգի խթանմանը: «Մեզ միավորում են քաղաքակրթական ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Մեր պարտավորությունն է գործնական քայլեր ձեռնարկել մեր երկու երկրների միջև առկա հարաբերություններն առավել զարգացնելու և նշանակալիորեն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ», - նշեց ԱԳ նախարար Մնացականյանը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ զրուցակիցներն ի թիվս այլոց առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտները, որտեղ առկա են համագործակցության ընդլայնման հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափում: Ընդգծելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորման կարևորությունը՝ կողմերը հույս հայտնեցին, որ այն կարող է անհրաժեշտ շրջանակ ապահովել գործնական համագործակցության արդյունավետ զարգացման համար: Այս առնչությամբ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ գործադրվող համատեղ ջանքերը: Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կարևորեց այդ համաձայնագրի շրջանակներում Կիպրոսի հետ համագործակցության հնարավորությունները: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր