211652_close_icon
views-count1512 դիտում article-date 14:10 04-06-2019

ՀՀ վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել: ՀՀ վարչապետը ստորագրել է Լիլիա Շուշանյանին, Բագրատ Բադալյանին և Հակոբ Վարդանյանին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշումներ: Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Նմանատիպ նյութեր