211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:32 04-06-2019

Վարչապետ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը: Արտակ Քամալյանը 2018թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը: ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ գյուղատնտեսության նախարարություն այլևս չի լինելու, գործառույթները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը, որն իրականացնելու է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լիազորությունները:

Նմանատիպ նյութեր