211652_close_icon
views-count453 դիտում article-date 12:38 04-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 7, ծեծի 4, բնակարանային գողության և հոգեմետ նյութեր իրացնելու 3-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, թմրամիջոցի մաքսանենգության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության և ապօրինի սահման հատելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, ավազակության, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր