211652_close_icon
views-count1795 դիտում article-date 11:00 04-06-2019

«Կորպորասիոն Ամերիկա»-ն պատրաստ է սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները

Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատրաստ է սկսել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: «[url=https://armenpress.am/arm/news/977162.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: «Մենք սկսել ենք համագործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասաց Էռնեկյանը: 2007թ. ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է տրվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպես օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանի կառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնային համալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:

Նմանատիպ նյութեր