211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:28 04-06-2019

Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն այսօր նիստ կգումարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը պետք է այսուհետ իրականացնի նաև Քննիչ հանձնաժողովի աշխատանք` ուսումնասիրելու 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարցեր: Այդպիսի հանձնաժողով ստեղծելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն է եղել։ Եվ, ահա, հագեցած քառօրյան և դրանից առաջ հանձնաժողովի նիստերը հնարավորություն չեն տվել հանձնաժողովի անդամներին հավաքվել և առաջին նիստը գումարել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են այս հարցով հավաքվել այսօր, քանի որ դեռևս չորեքշաբթի սկսված լիագումար նիստերը այսօր պետք է ավարտվեն, իսկ վաղվանից էլ սկսվում են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, և պատգամավորները նաև պետք է դրան մասնակցեն: Ի դեպ, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը և նաև մնացած բոլոր նիստերը դռնփակ անցկացվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր