211652_close_icon
views-count1265 դիտում article-date 10:11 04-06-2019

«Մարտի 1-ի» դեպքերից տուժած ոչ բոլոր ոստիկանները փոխհատուցում կստանան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթըգրում է․ ««2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկությամբ նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով: Ընդ որում, Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդպիսի ոստիկանները քիչ են լինելու։ «Գուցե 1-2 ոստիկան լինեն, ովքեր վնասվածք են ստացել և դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում և վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն և իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – նշեց նա։ Նկատենք, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո շատ ոստիկաններ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տվել` մարտի 1-ի առավոտյան նրանց կողմից, իբր, դաժան բռնության ենթարկվելու վերաբերյալ, բայց նրանք, բնականաբար, որևէ փոխհատուցում չեն ստանալու: Մինչ այդ տեղեկացնենք` ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը. նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր