211652_close_icon
views-count5770 դիտում article-date 23:49 03-06-2019

ՀՖՖ-ն Արմեն Գյուլբուդաղյանցին հնարավոր փոխարինող է գտել. Armfootball.am

«Զարյայի» նախկին մարզիչ Յուրի Վերնիդուբը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: 53-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, տեղեկացնում է footballtransfer.com.ua-ը: Նշվում է, որ եթե Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի ու Հունաստանի ընտրանիների դեմ առաջիկա երկու հանդիպումներում նվազագույնը չորս միավոր չվաստակի, գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարող է պաշտոնանկ արվել: Այդ դեպքում ՀՖՖ-ն մտադիր է դիմել 53-ամյա մասնագետի ծառայությանը: Նշենք, որ Վերնիդուբը 2011-2019 թվականների գլխավորել է Լուգանսկի «Զարյան»: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հաղթահարել է Եվրոպա լիգայի խմբային փուլի արգելքը և հասել փլեյ-օֆֆ: 2016 և 2018 թվականներին ճանաչվել է Ուկրաինայի լավագույն մարզիչ, հայտնում է [url=http://www.armfootball.com/arm/news/108378/axbyur-hff-n-armen-gyulbudaxyancin-hnaravor-pokharinox-e-gtel.html]Armfootball.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր