211652_close_icon
views-count4689 դիտում article-date 23:19 03-06-2019

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Չեմպիոնների լիգայի լավագույն գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2)՝ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խմբային փուլում ճանաչվել է մրցաշարի լավագույն գոլը: Պորտուգալացի ֆուտբոլիստը մրցաշրջանի լավագույն գոլի համար մրցանակը նվաճեց երկրորդ տարին անընդմեջ: Նախորդ տարի նա այդ մրցանակը ստացավ «Յուվենտուսին» խփած «մկրատաձև» հարվածով լեգենդար գոլի համար՝ 1/4 եզրափակիչ խաղում: Երկրորդ տեղը գրավել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գոլը «Լիվերպուլին»՝ կիսաեզրափակիչ առաջին խաղում (3:0), երրորդը «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն է՝ «Բավարիային» խփած գոլով (1/8, 3:1):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր