211652_close_icon
views-count6839 դիտում article-date 21:30 03-06-2019

Ռեյեսին հրաժեշտ տվեցին հարազատ քաղաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ուտրերում տեղի ունեցավ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Խոսե Անտոնիո Ռեյեսի հրաժեշտի արարողությունը: Վերջինս հունիսի 1-ին զոհվել էր ավտովթարից: 35-ամյա խաղացողի դագաղը երեկ տեղադրել էին «Սևիլյայի» ստադիոնում: «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում նրան հրաժեշտ տալու էին եկել ավելի քան 11 հազ. մարդ: Այսօր դագաղը տեղափոխել են Սանտա-Մարիա-դե-լա-Մեսա եկեցեցի, Ռեյեսի հայրենի քաղաքում, որտեղ էլ կայացավ հրաժեշտի արարողությունը: Դրան ներկա են եղել Ռեյեսի հարազատներն ու «Սևիլյայի» ղեկավարությունը: Այսօր «Արսենալի» և «Ռեալի» նախկին խաղացողի մարմինը կդիակիզեն: Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլյայի» սան էր: Նա ակումբի համակարգում էր 1999-2004 թվականներին, այնտեղ հանդես էր եկել 2012-2016 թվականներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր