211652_close_icon
views-count12661 դիտում article-date 21:32 03-06-2019

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 3-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները: Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, իրավապահ երկու կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ,ինչպես և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը: Օրակարգում ընդգրկված «Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին» հարցի շուրջ զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը և ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության գլխավոր վարչության պետ Անդրեյ Խրապովը: Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան «ՌԴ ՆԳՆ գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետի պաշտոնակատար Վլադիմիր Ագեևը և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Արթուր Անտոնյանը: Միավորված կոլեգիայի աշխատանքային պլանը ներակայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտին ամփոփիչ ելույթներ ունեցան ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Միավորված կոլեգիայի նիստում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ և ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր