211652_close_icon
views-count1218 դիտում article-date 17:19 03-06-2019

Լվովի հայերի կանոնադրությունը արձանագրել է փոփոխությունները համայնքի ավանդույթներում և ապրելակերպում. Շևչենկոյի մրցանակի դափնեկիր, հայագետ

Այս տարի լրանում է Լվովի հայերի կանոնադրության (Ստատուտի) ընդունման 500 տարին: Տարեթիվն, իհարկե, կարևոր է, քանի որ հենց է այն է անկասկած արձանագրել, կամ եթե կուզենաք, որոշել նոր հասարակական մշակութային օրգանիզմի՝ Ռեչ Պոսպոլիտայի հայ էթնիկ-ազգային փոքրամասնության վերջնական ապրելակերպը», – AnalitikaUA.net-ին ասել է հայտնի ուկրաինացի գիտնական, հայագետ, Շևչենկոյի մրցանակի դափնեկիր Իրինա Գայուկը: Հայագետի խոսքով՝ հենց այդ կանոնադրությունն է իրավական մակարդակում հայերի ավանդույթներում եւ ապրելակերպում փոփոխություններ արձանագրել, որոնք դարերի ընթացքում տեղի են ունեցել ուկրաինական հողում: «Մինչեւ Պետրկովյան սեյմը հայերը դե-յուրե շարունակում էին հետևել Մխիթր Գոշի Դատաստանագրքի դրույթներին (հին հայկական իրավունքի ժողովածու), բայց դա միայն դե-յուրե: Դե ֆակտո, ապրելով այլ երկրում, այլ սոցիալական մշակութային շրջապատում նրանք անխուսափելիրոեն պետք է ինտեգրվեին նոր միջավայրում, այսինքն՝ փոխվեին: Նրանք ուրիշ էին դառնում, սակայն միևնույն ժամանակ հայ էին մնում: Հայեր, որոնք տարբերվում են իրենց պատմական Հայրենիքի հայրենակիցներից, ինչպես նաև այն հայերից, որոնք այլ երկրներում սփյուռք են ստեղծել: Իսկ կանոնադրությունն, ըստ էության դարձել է այդ փաստի պաշտոնական հաստատումը», – ասել է Գայուկը: Լվովի հայերի կանոնադրությունը Լվովի եւ Ռեչ Պոսպոլիտայի այլ քաղաքների հայկական համայնքների, որտեղ հայկական գաղութները ինքնավարություն են ունեցել, միջնադարյան իրավունքի հուշարձան է: Տեղական հայկական դատարանները այդ ընթացքում սկզբում առաջնորդվել են իրենց ավանդական հին հայկական իրավունքով, այսինքն Մխիթար Գոշի Դատաստանագրքով, իսկ հետո դրա հիման վրա ստեղծված Լվովի հայերի կանոնադրությունով, որը 1519 թվականին ընդունել է Պետրկովյան սեյմը և հաստատել լեհ թագավոր Սիգիզմունդ I-ը: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր