211652_close_icon
views-count4077 դիտում article-date 13:12 03-06-2019

Սպանդարյանում բացվեց Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ, հայտնում է «Արմենպրեսը»: Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ: Մարզադաշտի բացմանը ներկա էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր