Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի: Նախագահը այցի վերաբերյալ լուսանկարը հրապարակել է «Ինստրագամ»-ի իր էջում, ինչպես նաև կատարել հտևյալ գրառումը՝՝ «Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում»:
Նշենք, որ ՀՀ նախագահը Սուրբ Ղազար կղզի այցելել է տիկնոջ Նունե Սարգսյանի հետ:
***
Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում՝ հյուսիսային Իտալիայում՝ Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Այն պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում: 1717 թվականին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին: