211652_close_icon
views-count16921 դիտում article-date 02:15 03-06-2019

ConiFA ConiFA-Ի ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 2-ին Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտը հյուրընկալել է 2 թիմի: Նույն օրը Մարտակերտում տրվել է ConiFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկը: Մարզադաշտը շատ հարմար էր խաղացողների համար, որն Արցախում երեւի թե ամենամեծ մարզադաշտն է: Մինչ ֆուտբոլային խաղի սկսելը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի ու պարի պետական համույթը հանդես է եկել երգերով: Մարզադաշտ են մտել 2 թիմ՝ PADANIA-ի եւ SZEKELY LAND-ի հավաքական թիմերը: Արդյուքնում 4:0 հաշվով հաղթել է Պադանիայի հավաքականը: ConiFA-ի Եվրոպայի առաջնությանը Մարտակերտի մարզադաշտում դիտելու էին եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, զորամասերի սպաներ եւ զինվորներ» ռուսաստանաբնակ մարտակերտցիներ, հյուրեր եւ քաղաքի հասարակությունը: Ազատամարտիկների փողոցում տեղադրվել են տաղավարներ, տեղում թխվել է ժենգյալով հաց, պատրաստվել խորոված եւ այլ սննդամթերքներ: [b]Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր