211652_close_icon
views-count3228 դիտում article-date 20:00 02-06-2019

ՈւԵՖԱ-ի նախագահ. Լիովին հարգում եմ Մխիթարյանի որոշումը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելը սխալ որոշում չէր: Եզրափակիչում «Չելսին» 4:1 հաշվով հաղթեց «Արսենալին»: «Ես չեմ կարծում, որ Բաքվում եզրափակիչ անցկացնելը սխալ էր: Ֆուտբոլը՝ դա կիրք է և զարգացում: Մարդիկ ասում են, որ ստադիոնը լցված չէր: Այո, ստադիոնը լիքը չէր: Սակայն այն այցելել էին 51 370 հանդիսական: Մենք պարտավոր ենք ֆուտբոլը ամենուրեք զարգացնել: Ոչ միայն մեծ երկրներում: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա մենք Ադրբեջանի կառավարությունից և ֆուտբոլի ֆեդերացիայի ստացել էինք բոլոր երաշխիքները, սակայն ես լիովին հարգում եմ խաղացողը որոշումը՝ չգնալ խաղին», ասել է Չեֆերինը:

Նմանատիպ նյութեր