211652_close_icon
views-count4278 դիտում article-date 16:58 02-06-2019

«Ինձ քաղաքականություն տարավ այն հարցը՝ ինչպես կարող էր ահաբեկիչը ԱԺ մտնել ու պետությունը գլխատել». Անահիտ Բախշյան. Aravot.am

Անահիտ Ժամկոչյանի (Բախշյան` ամուսնու՝ Յուրա Բախշյանի ազգանունով) մանկության երազանքը դիրիժոր դառնալն էր: «Ես երաժշտական դպրոցում էի սովորում, հմայված էի դասական երաժշտությամբ ու երբ 8-րդ դասարանում դպրոցում հանձնարարեցին գրել շարադրություն՝ ինչ եմ ուզում դառնալ թեմայով, ես գրեցի, որ երազում եմ ղեկավարել նվագախումբ, որում կլինի 60 երաժիշտ, երազում եմ դառնալ բացառիկ կին դիրիժոր, բայց չդարձա, որովհետեւ երաժշտական կրթությունս որակյալ չէր: Երբեք չէի երազում մանկավարժ լինել, տեսնում էի դասընկերներիս վարքը, մեր ուսուցիչների նյարդայնանալը, մեկի խոսքը հասկանում էինք, մեկինը՝ չէինք հասկանում, մեկին սիրում էինք, մեկին՝ չէ… այնպես որ երբեք չէի երազում մանկավարժ լինել»,- [url=https://www.aravot.am/2019/06/01/1047369/?fbclid=IwAR2tNWVcdoEOPqy7Yc9xd0Jr58qNPPiIczgIn5mZj5Bc1G95Ha4W1IOdIj4]Aravot.am-[/url]ին պատմեց Անահիտ Բախշյանը: Նրա պատմելով՝ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչը մի անդեմ ու չար կին էր, որն էլ հենց իրեն «դրդեց» դիմել ֆիզիկայի ֆակուլտետ. «Ինքը միշտ սիրում էր նսեմացնել աշակերտներին, բայց հինգ էի ստանում, հինգը նշանակում էր ու միշտ երեսով տալիս, ես տեսնում էի, որ լավ ֆիզիկա չգիտեմ, բայց մտքումս ասացի՝ դե ես կգնամ ֆիզիկայի ֆակուլտետ ու կապացուցեմ, որ կարող եմ ֆիզիկա սովորել: 1964 թվականին կրկնուսույցի մոտ ֆիզիկա եմ պարապել, ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ. ավարտեցի, ամուսնացա ու սկսեցի մտածել՝ ինչ պետք է աշխատեմ: Ամուսինս՝ Յուրան ասաց՝ դպրոց գնա, ես ասացի՝ երբեք, մանկավարժ չեմ լինի: Յ ուրայի մայրը վաստակավոր մանկավարժ էր, Յուրան էլ միշտ օրինակ էր բերում, ասում էր՝ տես մաման ինչ հարգանք ունի, հետո հարմար է ժամերի առումով, ես ընդդիմացա, բայց ,ի վերջո, տեղիք տվեցի, որովհետեւ փոքր երեխա ունեի, մտածեցի՝ իրոք հարմար է ժամերի առումով: Դպրոցում աշխատելու թույլտվություն ստանալու համար անձամբ նախարարի մոտ եմ գնացել, մակագրեց թիվ 103 դպրոց: Առաջին տարին, աշակերտներս մի բոլ գժվացրին ինձ , ոչ ես էի հասկանում երեխաների լեզուն, ոչ իրենք՝ իմը. ամեն օր բողոքում էի, նեղանում Յուրայից, թե ինչու ինձ ուղարկեց դպրոց, ես չեմ կարող»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/06/01/1047369/?fbclid=IwAR2tNWVcdoEOPqy7Yc9xd0Jr58qNPPiIczgIn5mZj5Bc1G95Ha4W1IOdIj4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր