211652_close_icon
views-count7578 դիտում article-date 16:49 02-06-2019

Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մայիսի 30-ի առավոտյան մեքենայությունների մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել: Այս մասին ասված է ԱՄՆ Գաղտնի ծառայություն և Ազգային անվտանգության վարչության Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնի պաշտոնական[url=https://www.ice.gov/news/releases/8-residents-los-angeles-san-fernando-valley-arrested-check-kiting-scheme-allegedly?fbclid=IwAR06CcOK27EHtWM-3Qz0ys93Z8_XgKtJJPeEBK8DxJc-CYq2GED2rRpSBD8#wcm-survey-target-id] հաղորդման[/url] մեջ: Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներն իրական հայկական անձնագրեր են ձեռք բերել և, դրանցում եղած լուսանկարները փոխարինելով սեփական լուսանկարներով, անձնագրերն օգտագործել են դրանց իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար: Կեղծարարները խաբեությամբ բանկային հաշիվներից այլ հաշիվների գումարներ են փոխանցել և Լաս Վեգասի կազինոներում ու այլ վայրերում անմիջապես կանխիկացրել դրանք՝ արդյունքում Bank of America բանկից մոտ 1,1 մլն դոլարի գումար գողանալով: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ խաբեբաներն ընդհանուր առմամբ 331 հայկական անձնագիր են կեղծել: Պաշտպանյալներից 3-ի դեմ Wells Fargo բանկային ընկերությունից համանման մեքենայության արդյունքում մոտ 370 000 դոլար գողանալու մեղադրանք է առաջադրվել: Ձերբակալվածներն են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը, 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանը և 37-ամյա Արման Գրիգորյանը: Մեղադրյանլերից ևս մեկը՝ 29-ամյա Արտակ Օհանյանը, համաձայնել է հանձնվել դաշնային իշխանություններին: Հանցախմբի անդամներին առաջադրված մեղարդանքներով մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: Գործը քննվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մեքենայությունների և ընդհանուր հանցանքների բաժնի դատախազի կողմից:

Նմանատիպ նյութեր