9458 դիտում
13:43 02-06-2019
Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել 5 բարձրաստիճան դիվանագետ
Հյուսիսային Կորեայում մարտ ամսին Հյուսիսային Կորեայի հատուկ դեսպանորդ Կիմ Հյուք Չխոլը եւ երկրի արտաքին գործերի նախարարության եւս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվել ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի Chosun Ilbo թերթը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4941105.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Թերթը գրում է, որ բոլորը մեղադրվում են Միացյալ Նահանգների համար լրտեսության մեջ եւ մահապատժի են ենթարկվել Փհենյանի Միրիմ ռազմական օդանավակայանում: Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Քիմ Յոն Չխոլը, ով Քիմ Չեն Ընի առաջին տեղակալն էր դատապարտվել է տաժանակիր աշխատանքի եւ գաղափարական վերապատրաստման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ տեղի ունեցավ 2019 թ. փետրվարի 27-ին եւ 28-ին: Կողմերն ավարտեցին գագաթնաժողովը նախատեսվածից ավելի շուտ առանց որեւէ համաձայնության, իսկ համատեղ ճաշկերույթը չեղարկվեց:
Հանդիպման ընթացքում տարաձայնությունների պատճառ է դարձել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները: Գագաթնաժողովից հետո Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեան պահանջում էր պատժամիջոցների ամբողջական վերացում իր միջուկային ծրագրի դիմաց:
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
13:33 13-05-2015
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը մահապատժի է ենթարկվել
5368 դիտում
20:06 02-10-2016
Ինչո՞ւ Ջեք Օլդերմենը դատապարտվեց մահապատժի 1975 թ․-ին, իսկ մահապատժի ենթարկվեց միայն 2008 թ-ին
9384 դիտում
14:02 04-10-2017
Հյս. Կորեայում բենզինի պակաս կա, այն վաճառում են միայն բարձրաստիճան չինովնիկներին
Այս բաժնից
391 դիտում
21:58 27-03-2024
Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
394 դիտում
21:30 27-03-2024
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին
628 դիտում
21:04 27-03-2024
Բաքվից Կիեւին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա