211652_close_icon
views-count21748 դիտում article-date 13:24 02-06-2019

Արցախում զոհված 19-ամյա Սիփանը Քասախ գյուղից էր, տան միակ տղան. NEWS.am

ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա Սիփան Մելքոնյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին[url=https://news.am/arm/news/516029.html] NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Սիփան Մելքոնյանը դիպուկահարի կրակոցից է զոհվել հենց մարտական հենակետում, մեր մարզի Քասախ գյուղի զավակ է, ընտանիքում միակ տղան է, քույր ունի, ով կարծեմ ուսանողուհի է, հայրն էլ գյուղի դպրոցի պահակն է»,- ասաց մարզպետը` նշելով, որ Սիփանն էլ ուսումը կիսատ էր թողել եւ մեկնել ծառայության: Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ զինծառայողի ընտանիքի սոցիալական վատ պայմաններում է ապրում եւ մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդի կողմից ընտանիքին օժանդակություն կհատկացվի: [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/01/1126279/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր