211652_close_icon
views-count2042 դիտում article-date 22:38 01-06-2019

70 հազար անգլիացի ֆուտբոլասերներ մեկնել են Մադրիդ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպման առիթով Անգլիայից Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնել է մոտ 70 հազար մարդ, հայտնում է [url=https://www.bbc.com/sport/football/48368443]BBC[/url]-ն։ Մադրիդի «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնն ունի 68 հազար տեղ։ Երկու ակումբների երկրպագուներին միասին հատկացվել է 33 հազար 226 տոմս։ «Լիվերպուլը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2005-ին, «Տոտենհեմն» առաջին անգամ է հասել այս մրցաշարի եզրափակիչ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Նմանատիպ նյութեր