211652_close_icon
views-count3123 դիտում article-date 18:20 01-06-2019

Նախագահի հրամանագրերով նշանակվել են նախարարներ

Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր․ Հակոբ Արշակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից։ Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից։ Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր