211652_close_icon
views-count1122 դիտում article-date 14:15 01-06-2019

Նախարարը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավար Թիմաթի Դրեփերին: Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության և բիզնեսի զարգացման դասընթացներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները: Նախարար Հակոբ Արշակյանը Թիմաթի Դրեփերին ներկայացրել է հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում: Նախարարը Դրեփերին հանձնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019 ): Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմաթի Դրեփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական և տեխնոլոգիական ներուժին:

Նմանատիպ նյութեր