211652_close_icon
views-count2864 դիտում article-date 11:38 01-06-2019

Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է իր ապօրինի հարստացման մասին FIP.am-ի հետաքննությունը. Դանիել Իոաննիսյանը՝ Սիմոնյանի պարզաբանման մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Fip.am-ի հրապարակման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հերքմանը։ Նշենք, որ ըստ կայքի հրապարակման՝ Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագրեր է ներկայացրել՝ հավանաբար ապօրինի հարստացումը թաքցնելու համար, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարել էր, թե այդ տեղեկութուններն անհեթեթություն են, նշված տվյալները՝ կեղծ և ներկայացրել էր իր ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվություն: Այսօր Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի պարզաբանումներին, գրել է. «Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։ 1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու օրոգ։ Սա, արդեն, հանցագործություն է։ 2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։ 3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժոքը։ Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։ Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»։

Նմանատիպ նյութեր