211652_close_icon
views-count155067 դիտում article-date 11:14 01-06-2019

Վատ լուր՝ վայ-վարորդների համար. ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ՃՈ պետն ու Երևանի քաղաքապետը վերջապես լուծեցին սովետական տարիներից չլուծված խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մայիսի 31-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 17 շենքի բնակիչների հետ հանդիպեց Երևանի քաղաքեպատարաի աշխատակազմի տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Հանդիպմանը ներկա էին ճանապարհային ոստիկանության պատասխանատու աշխատակիցներ։ Հ. Նավասարդյանը բնակիչներին տեղեկացրեց, որ երեկ իրենց կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ իրեն զանգահարել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանութան գնդապետ Եգոր Կարապետյանը, իսկ այսօր ինքը նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի կարգադրությամբ՝ տեղում խնդրին ծանոթանալու և լուծում տալու համար։ Բնակիչները Հ. Նավասարդյանին ներկայացրեցին իրենց խնդիրները, որը նախօրեին ներկայացրել էին ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանին և տեղում ուսումնասիրելով բարձրացված հարցը՝ Հ. Նավասարդյանը հանձնարարականներ տվեց համապատասխան մասնագետներին և բնակիչներին խոստացավ, որ աշխատանքներն արդեն կսկսվեն։ Բնակիչները կրկին իրենց շնորհակալությունն են հայտնում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանին, Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, որոնց միջամտության արդյունքում, վերջապես, այս հատվածում կդադարի որոշ վայ-վարորդների կողմից կասկադյորական հնարքներով ավտոմեքենա վարելու սովորույթը և, վերջապես, փողոցում կունենան տրանսպորտային միջոցների համար կահավորված կանգառ, ինչը դեռ սովետական տարիներից չէր լուծվում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/30/1126163/?fbclid=IwAR3cCj7JU4So1iiF3jJU4RlAavU1ZE6fZJXnVBa3htqzda96gBXRwUBkbec]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 30-ին Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի Միկոյան փողոցի 17ա շենքի բնակիչներին հանդիպել էր ՀՀ ճանապահային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բնակիչները ՀՀ ՃՈ պետին տեղեկացրել էին, որ 2018 թ.-ի նոյեմբերի 6-ին իրենք նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որտեղ մանրամասն հիմնավորել էին Նոր Նորքի 5-րդ զանգված Գալշոյան փողոցից դեպի Մինսկի փողոց հասցեներում արագաչափեր, արագությունը սահմանափակող արգելանշաններ տեղադրելու և հետիոտնային անցումներ գծանշելու մասին խնդրանք-առաջարկով: Խնդիրը, որի լուծման մեջ ակնկալում էին քաղաքապետի օգնությունն ու միջամտությունը, առնչվում էր քաղաքի կոնկրետ մի ճանապարհահատվածի երթևեկության անվտանգությանը և, ըստ էության, ունի հանրային նշանակություն: Նոր Նորքի V զնգվ. Միկոյան փողոցը, որ 5-րդ, 8-րդ զանգվածները և Ջրվեժ գյուղը միմյանց կապող հիմնական փողոցն է, մի խիստ վտանգավոր և վթարածին ճանապարհահատված ունի (մոտ 500 մ. երկարությամբ): Այն սկսվում է Միկոյան-Գալշոյան խաչմերուկից և ավարտվում «ԱՍԵԴԼ» ընկերության շենքի մոտ: Հատվածը ներառում է փողոցի վրա գտնվող բազմաբնակարանային 17ա շենքը, ինչպես նաև դեպի Ջրվեժ գյուղը տանող նրբանցքի խաչմերուկը, որ մինչև ուշ գիշեր լի է փողոցը հատող հետիոտներով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր