211652_close_icon
views-count57224 դիտում article-date 10:45 01-06-2019

Արաբկիրի ոստիկանները հերթական անգամ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. տաք հետքերով հայտնաբերել են բնակարանային գողերին. ըստ տուժողի՝ գողացել են նաև սրբապատկերներ, որոնց գումարը կազմում է մոտ 30 մլն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը և 28-ամյա Դավիթ Գասպարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք մայիսի 27-ի ժամը 21։00-ից մինչև մայիսի28-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում մտել են Արաբկիր վարչական շրջանի Ն. Դումանի փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հարություն Իջյանի բնակարան և այնտեղից գողացել ժամացույց, հեռուստացույց և 4 հատ սրբապատկերներ։ Նույն օրը տուժողը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել կատարվածի մասին։ Վերջինս հայտնել է նաև, որ հանցագործը կամ հանցագործներն իր տանից հափշտակել են մոտ 30 մլն դրամ արժողության ապրանքներ։ Փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Վրեժ Գասպարյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Արաբկիրի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերում են ոչ միայն տունը թալանողներին, այլև գողացված ապրանքները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Գասպարյանն ու Խ. Խաչատրյանը նախկին դատապարտված են եղել, իսկ նշված գողության փաստով քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր