211652_close_icon
views-count2357 դիտում article-date 20:21 31-05-2019

ՀՀ ՊՆ Կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ Կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության: Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի կառավարության որոշմամբ հաստատված հետևյալ առաջնահերթությամբ. ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր, բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր, գ) Երևան քաղաք: Բնակարանի գնման վկայագրերը բաշխելու համար սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը. Տավուշի մարզ Վայոց Ձորի մարզ Սյունիքի մարզ Գեղարքունիքի մարզ Արարատի մարզ Շիրակի մարզ Լոռու Մարզ Արմավիրի մարզ Արագածոտնի մարզ Կոտայքի մարզ Երևան քաղաք: Ելնելով սահմանված առաջնահերթություններից` բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար առաջարկվում է ՀՀ Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին մինչև ս.թ. հունիսի 28-ը ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` (Հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 043-07-00-99)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերի բնօրինակներն ու լուսապատճեները (մեկական օրինակ). 1) շահառուի ու որպես նրա ընտանիքի անդամ հաշվառված և շահառուի հետ համատեղ բնակվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը, 2) ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, 3) տեղեկանք անձնագրային բաժնից՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ, 4) շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի վկայականները, 5) տեղեկանք ՏԻՄ-ից կամ համատիրությունից՝ շահառուի բնակության վայրում համատեղ բնակվող անձանց վերաբերյալ, 6) տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի վերաբերյալ, 7) շահառուի զորացրման հրամանը, 8) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստակնների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին: ՀՀՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը տեղեկացնում է, որ մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:

Նմանատիպ նյութեր