211652_close_icon
views-count929 դիտում article-date 22:33 31-05-2019

Երևանում կբացվի ակադեմիկոս Լև Փիրուզյանի հիշատակին նվիրված հուշատախտակ

Սույն թվականի հունիսի 2-ին` ժամը 12:00-ին, Երևանի Տերյան 62 հասցեում (Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հարևանությամբ), տեղի կունենա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական Լև Փիրուզյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն: Ելույթով հանդես կգա ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Լև Փիրուզյանը հիմնադրել է Քիմիական միացությունների կենսաբանական փորձարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը ղեկավարել է 1972-84թթ. ընկած ժամանակահատվածում, միաժամանակ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում հիմնել է բժշկական կենսաֆիզիկայի ամբիոնը (1978-84թթ.): 2000թ. նա ստեղծել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեղագիտության ֆիզիկաքիմիական տեսական խնդիրների կենտրոնը: Լև Փիրուզյանն ավելի քան 400 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 3 մենագրության և մի շարք հետազոտությունների հեղինակ է: «Մարդու նյութափոխանակության անձնագիրը՝ դեղագիտության նոր մոտեցման հիմք» (2004թ.) հիմնարար աշխատությունում նա բարձրացրել է դեղերի ազդեցության անհատականացման հարցը, որը հաշվի է առնում նաև մարդու էթնիկական և անհատական առանձնահատկությունները:

Նմանատիպ նյութեր