211652_close_icon
views-count798 դիտում article-date 17:18 31-05-2019

ՀՀ տրանսպորտի, նախարարն այցելել է Բերքլիի համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել են Բերքլիի համալսարան։ Համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում նախարար Հակոբ Արշակյանին ներկայացվել է «Sky Deck Accelerator»-ի գործունեությունն ու նպատակը։ Նշվել է, որ ծրագիրը գործարկվել է 2012 թվականին, ֆինանսավորվում է մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից, տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն է օժանդակել ստարտափներին նախնական փուլում՝ 3 ամսվա կտրվածքով տրամադրելով 50,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Ստեղծման օրվանից մինչ օրս ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել զգալի թվով հայկական ստարտափների։ Ներկայում ևս մի քանի հայկական ստարտափներ դիմել են ֆինանսավորում ստանալու համար։ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանյանը։ Նախարարին և տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին ներկայացվել է ֆակուլտետի ստեղծման պատմությունը, այստեղ իրականացվող կրթական քաղաքականությունն ու ծրագրերը։ Հակոբ Արշակյանն իր հերթին խոսել է անցած տարի մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակի, ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն հռչակած քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող գործունեության ու ծրագրերի մասին։ Նախարարն անդրադարձել է նաև Բերքլիի համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծել աշխարհահռչակ նման հաստատության հետ կրթական ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր