211652_close_icon
views-count1376 դիտում article-date 16:33 31-05-2019

Ազգային ժողովը ՏՄՊՊՀ անդամների 5 թեկնածուներից ընտրեց 4-ին

ՀՀ ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներից ընտրեց միայն 4-ին: Թեկնածուներն ընտրվեցին մայիսի 31-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Առաջադրված թեկնածու Հայկ Կարապետյանի օգտին կողմ էր քվեարկել 93, դեմ 9 պատգամավոր։ Վահե Չիբուխչյանի օգտին կողմ էր քվեարկել 87, դեմ` 16 պատգամավոր: Արեն Դանիելյանը ընտրվել է 92 կողմ և 8 դեմ ձայներով, Տիգրան Մարկոսյանը`94 կողմ, 7 դեմ: Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել 62 պատգամավոր, կողմ` 39-ը: Արդյունքում Հովհաննիսյանը չի ընտրվել: Բոլոր թեկնածուներին ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր