211652_close_icon
views-count1757 դիտում article-date 15:24 31-05-2019

Քաղաքացիները կատարողական վարույթներով սահմանված պարտավորությունների համար արդեն կարող են վճարել պետվճարումների էլեկտրոնային համակարգով՝ e-payments.am կայքի միջոցով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով սահմանված պարտավորությունների վճարման համար քաղաքացիներին արդեն հասանելի է նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը՝ e-payments.am էլեկտրոնային կայքի միջոցով: Մուտք գործելով e-payments.am էլեկտրոնային կայք՝ քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն «Վճարում հաշվի համարով» պատուհանի միջոցով կատարել համապատասխան վճարումներն՝ առանց այցելելու բանկ կամ Ծառայություն: Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ և մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանուր առմամբ: [img]https://st0.shamshyan.com/editor/0497123001559296311139075.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0683046001559296312280655.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0065871001559296313790649.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0745463001559296313392755.jpg[/img]

Նմանատիպ նյութեր