211652_close_icon
views-count2302 դիտում article-date 13:50 31-05-2019

Մ19 Եվրո-2019. Հայտնի դարձան Հայաստանի հավաքական մրցակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության՝ Երևանում կայանալիք մրցաշարի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ խմբերը. [b]A խումբ [/b] Հայաստան Մ19 Պորտուգալիա Մ19 Իտալիա Մ19 Իսպանիա Մ19 B [b]խումբ[/b] Չեխիա Մ19 Իռլանդիա Մ19 Նորվեգիա Մ19 Ֆրանսիա Մ19 Վիճակահանությունից հետո մեր հավաքականի մի քանի խաղացող մեկնաբանել են արդյունքները, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/31/euro/982981]Armsport.am[/url]-ը. [b]Հայաստանի հավաքականի փոխավագ Մարկոս Պիզելի. [/b] «Հայաստանի Մ19 հավաքականի հաջողություն եմ մաղթում: Բոլոր խաղերն իհարկե դժվար կլինեն: Կարծում եմ՝ կլինեն նոր մխիթարյաններ, մարկոսներ, ղազարյաններ»: [b]Մ19 Եվրոպայի առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյան. [/b] «Շատ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ մեր երկիրը որպես դեսպան: Երբ ես այս տարիքում էի, ամբողջ տարին սպասում էի նման մրցաշարերի: Հուսով եմ՝ շատ երկրպագուներ ներկա կլինեն հուլիսին կայանալիք մրցաշարին: Առաջին անգամ ենք նման մրցաշար անցկացնում Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականը որպես մրցաշարն ընդունող երկիր դարձել է A խմբի առաջին թիմը: Հայաստանին են միացել ևս 7 թիմեր՝ Իռլանդիան, Չեխիան, Նորվեգիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իտալիան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր