211652_close_icon
views-count56185 դիտում article-date 21:19 30-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. 17-ամյա 3 երիտասարդ տղաներ դանակի տարբեր հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: Մինչ բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ովքեր բժիշկների կատարած օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկվել են, ոստիկանները պարզել են՝ 3 վիրավորները 17 տարեկան են և նրանք են՝ Մխիթար Մանուկյանը, Հարություն Կուրղինյանը և Սամվել Ղազարյանը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր