211652_close_icon
views-count2322 դիտում article-date 15:56 30-05-2019

Սեսկ Ֆաբրեգաս. Օզիլը առաջատարի որակներ չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Եվրոպայի լիգայի եզրափակիչում «զինագործների» պարտությունից (1:4) հետո մեկնաբանել է Մեսութ Օզիլի խաղը: «Դու կամ ունենում ես առաջատարի որակներ, կամ՝ ոչ: «Ռեալում» Օզիլը թոփ-խաղացողներով էր շրջապատված, այդ թվում՝ պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկով. Կրիշտիանու Ռոնալդուով: Ես չեմ նսեմացնում Մեսութի արժանիքները, Մադրիդում նա թոփ-խաղ էր ցուցադրում, բայց եթե դու մի փոքր քայլ ետ ես անում, իսկ մենք հասկանում ենք, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Բավարիան» ձևավորում են թոփ-եռյակը, դու պետք է ավելի լավ քեզ դրսևորես, քանի որ քո շուրջ արդեն այն մակարդակը չէր: Քեզ ձեռք են բերում, որպեսզի դու ակումբում դառնաս առաջատար: Բայց, իմ կարծիքով, Մեսութի մոտ դա չկա: Ես նրա հետ ամեն օր չեմ մարզվում, սակայն կարծում եմ, որ նա առաջատարի հատկանիշներ չունի», ասել է Ֆաբրեգասը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր