211652_close_icon
views-count8510 դիտում article-date 14:51 30-05-2019

Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան․ վարչապետ

Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- հայտարարեց վարչապետը: Կառավարությունը զինվորականների աշխատավարձերը բարձրացնում է 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինը կբարձրանան 18 տոկոսով:

Նմանատիպ նյութեր