211652_close_icon
views-count3599 դիտում article-date 14:39 30-05-2019

Փոխնախարարը վարչապետին վստահեցրեց, որ 2019թ. կհիմնանորոգվի 330 կմ ճանապարհ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից հետաքրքրվեց, թե ճանապարհաշինարարության հետ կապված ինչպե՞ս են գործերն ընթանում։ «Այսօրվա նիստում որոշումներից մեկով վերաբաշխում ենք ներկայացնելու, որով նախատեսում ենք ևս 32 կիլոմետր ճանապարհի համար հայտարարել մրցույթ», - ասաց Բագրատ Բադալյանը։ Փոխնախարարը նշեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս պահի դրությամբ՝ 97,5-ը գտնվում է մրցույթի տարբեր փուլում։ «Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին»,- տեղեկացրեց փոխնախարարը: Վարչապետն ուղղեց՝ մրցույթի բացումը, ոչ թե՝ ճանապարհի։ «Զգույշ եղեք, թե չէ երեխաներն ասելու են կրկին խաբեցին մեզ»,- կատակեց վարչապետը։ Բադալյանի խոսքով՝ այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։ «Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 կիլոմետր նախանշվածը ամբողջությամբ կիրականացնենք»,- հավաստիացրեց փոխնախարարը։

Նմանատիպ նյութեր