211652_close_icon
views-count735 դիտում article-date 11:53 30-05-2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ներառվել օրակարգ դրա հագեցվածության պատճառով

ՀՀ կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ԱԺ լիագումար նիստում կքննարկվի հունիսի առաջին տասնօրյակում: «[url=https://armenpress.am/arm/news/976622.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Եվ քանի որ շատ են հարցնում, թե երբ է դա լիագումար նիստի օրակարգ մտնելու, ուզում եմ տեղեկացնել, որ զուտ այն պատճառով, որ այս քառօրյան բավականին հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեման պետք է բավականին երկար քննարկվեր, որոշվել է, որ դա չներառվի այդ քառօրյայի օրակարգ »,-ասաց Թունյանը: Նրա խոսքով՝ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում ամենայն հավանականությամբ արտահերթ նիստով այդ հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Թունյանը տնտեսվարողներին հորդորեց հանգիստ լինել, վստահեցրեց՝ օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է:

Նմանատիպ նյութեր