211652_close_icon
views-count1540 դիտում article-date 11:27 30-05-2019

Ինչպե՞ս համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին. ՄԻՊ-ը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ զեկույց Եվրոպական միության իրավունքին ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխանության վերաբերյալ։ ՀՀ աշխատանքային օրենսդրության համեմատական վերլուծությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշների տեսանկյունից կարող է օգտակար լինել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշներին մոտարկելու գործընթացում: Աշխատանքային իրավունքի պահպանության ոլորտում պետության պարտականություններն առավել կարևորվում են, երբ խոսքն աշխատանքային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին է վերաբերում, որոնք միաժամանակ պետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների մաս են կազմում: Զեկույցի շրջանակում իրականացվել է՝ • ուսումնասիրվել է ԵՄ-ՀՀ համաձայնագրով նախատեսված՝ աշխատանքային իրավունքների պահպանությանն ու խթանմանը վերաբերող պարտավորությունների շրջանակն ու բովանդակությունը. • ուսումնասիրվել են գործող աշխատանքային օրենսդրությունն ու դրանում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները. • իրականացվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության վերլուծությունը Եվրոպական միության աշխատանքային իրավունքում առկա չափանիշների լույսի ներքո՝ վեր հանելով դրանց տարբերությունները,առկա հակասությունների պատճառները. • վերլուծվել են միջազգային և ներպետական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կազմված աշխատանքային օրենսդրությանը վերաբերող զեկույցները. • մշակվել են առաջարկներ գործող ՀՀ աշխատանքային օրենսդրությունը Համաձայնագրով նախատեսված պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլերի ուղղությամբ: Վերլուծությամբ վեր հանված խնդիրները կանխորոշվել է դրանց առաջնահերթությամբ և համակարգային բնույթով։ Աշխատանքային իրավունքները բովանդակային առումով ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, և վերլուծությունում հարցերի թիրախային ընտրությունը պայմանավորվում է նաև դրանց մանրամասն և խորությամբ անդրադառնալու անհրաժեշտությամբ` զերծ մնալով առկա խնդիրների վերացական և ընդհանրացված շարադրանքից: Յուրաքանչյուր խնդրի լուծման ուղղությամբ ներկայացվել են համապատասխան գնահատականներ, եզրահանգումներ և առաջարկներ` օրենսդրական հարթությունում աշխատանքային կարգավորումները ԵՄ չափանիշներին համապատասխանացնելու ուղղությամբ: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցը կուղարկվի իրավասու պետական մարմիններին։

Նմանատիպ նյութեր