211652_close_icon
views-count51332 դիտում article-date 09:50 30-05-2019

Ախորժակն ուտելիս է բացվում. Երևանում գլխավոր դատախազությունն ու ճանապարհային ոստիկանությունը ծուղակ են ստեղծել վարորդների համար. լրիվ «էս սարն իմն է, էս ծառն իմն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին ճանապարհային ոստիկանությունը, այդ թվում՝ Երևանի, բազմաթիվ անգամ մայրաքաղաքի փողոցներից հավաքել է ինքնակոչների կողմից փողոցները «զավթած» ցուցանակները, ովքեր հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործության՝ «Չարի վերջի» կերպարում հայտնվելով (էս սարն իմն է, էս ծառն իմն է)՝ տարածքներն իրենցով էին անում՝ խոչընդոտ ստեղծելով շատ վարորդների ու քաղաքացիների համար։ Տևական ժամանակ է, Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ գլխավոր դատախազության ինչ-որ վարչության աշխատակիցներ Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի նրբանցք 3-րդ հասցեի դիմաց ցուցանակներ են տեղադրել, ինչը վարորդների համար դառել է ծուղակ։ Վարորդները մեքենաները կայանում են նշված վայրում, ինչի հետևանքով դատախազության աշխատակիցների ահազանգով ժամանում են ճանապարհային ոստիկաններն ու վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Դատախազության շենքը դիմացի մայթին է։ Եթե այդ հատվածում նրանք իրավունք ունեն կամ կարող են իրենց ծառայողական ավտոմեքենաները կայանեն, դա հասկանալի է, բայց որ բնակելի շենքի տակ են ցուցանակներ դրել ու իրենց սև գործն են անում, դա արդեն խելքին մոտիկ բան չէ։ Էս շենքը Սովետի տարիներից եղել է, ու բնակիչներս, այդ թվում՝ մեր շենք եկած հյուրերը, իրենց ավտոմեքենաները կայանում են շենքի տակ ու երբևէ ոչ մի խնդիր չի առաջացել, իսկ հիմա տևական ժամանակ է, դարձել ենք դրանց զոհը։ Հյուրերը գալիս են ու ընկնում են թակարդը։ Ո՞ւմ դիմենք, որ այս ապօրինության դեմն առնի, չգիտենք։ Դիմում ենք ճանապարհային ոստիկանություն, ասում են՝ դիմեք Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարան ենք դիմում, ասում են՝ դիմեք ճանապարհային ոստիկանություն։ Լրիվ «Սիմոն, տար, Սիմոն, բեր» վիճակ։ Հույս ունենք, որ խնդիրը կկարգավորվի ու էդ ապօրինի տեղադրված ցուցանակը կհեռացվի, ինչը հնարավորություն կտա, որպեսզի շենքի բնակիչներս այլևս չհայտնվենք այդ սարդոստայնում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչների մատնանշած շենքի վրայից բացակայում էր ցուցանակը, ինչի պատճառով է չկարողացանք իմանալ, թե դատախազության որ կառույցն է այս շենքում գործում։ Շենքը հսկող ոստիկանության ծառայողը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ քամին ցուցանակը պոկել է։ Ու այստեղ հիշեցինք հայտնի ֆիլմի երգի տողերը. «Քամին զանա, քամին զանա, զանա, քամին զանա, ճերմակ դոշդ բանա...»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր