211652_close_icon
views-count10106 դիտում article-date 22:40 29-05-2019

«Արսենալի» երկրպագուները Բաքվում երգում են Մխիթարյանի պատվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Արսենալի» այն երկրպագուները, որոնք այցելել են Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին, քաղաքում երգում են թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի պատվին, հայտնում է Armsport.am-ը: Մեր ընտրանու ավագը չի մասնակցելու եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Լոնդոնցիների երկրպագուները երգի մեջ ասում են. ««Արսենալը» սիրում է քեզ ավելին, քան քեզ թվում է: Սա քեզ համար է, Մխիթարյան»,- երգում են ֆաները: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր