211652_close_icon
views-count3011 դիտում article-date 21:04 29-05-2019

Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ու իր զորակցությունը հայտնել «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին հայազգի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը: «Ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- նշել է վարչապետը։ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

Նմանատիպ նյութեր