1762 դիտում
23:08 29-05-2019
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լյուի հետ. կարևորվել է կառավարման փորձը Հայաստանում ներդնելու հեռանկարը
Մայիսի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լյուի (Ted Lieu) հետ (դեմոկրատ, Լոս Անջելեսի մարզի մի հատվածն ընդգրկող 33-րդ կոնգրեսական շրջան)՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Արմեն Բայբուրդյանը գնահատանքի իր խոսքը հայտնեց Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ կոնգրեսական Լյուին իր շարունակական հայանպաստ գործունեության համար։ Այնուհետև կոնգրեսականի խնդրանքով, Արմեն Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձավ իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, կառավարման համակարգի բարեփոխումներին՝ խարսխված իրավունքի գերակայության հաստատման սկզբունքի վրա։
Թեդ Լուին և Արմեն Բայբուրդյանը կարևորեցին նաև Կալիֆորնիայում տարբեր ոլորտներում կիրառվող կառավարման փորձը Հայաստանում ներդնելու հեռանկարը: Զրուցակիցները քննարկեցին նաև հայ-ամերիկյան օրակարգի այլ հարցեր։
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
12:59 19-12-2018
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել