211652_close_icon
views-count1337 դիտում article-date 21:52 29-05-2019

Երևան-Ստեփանակերտ. համագործակցություն կծավալվի նաև երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև

Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների հետ միասին քաղաքապետարանում ընդունել են Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին ու Արցախի մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ Վահե Խաչատրյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը՝ Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Սուրեն Թամրազյանը նկատել է, որ ավագանիների ակտիվ համագործակցությունն իր հերթին հնարավորություն կտա ընդլայնելու փոխգործակցության շրջանակները: Հայկական երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Նմանատիպ նյութեր