211652_close_icon
views-count1080 դիտում article-date 19:34 29-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Հանրապետության նորընտիր նախագահ Գիտանաս Նաուսեդային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտանաս Նաուսեդային Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Եվրոպական միության հետ փոխգործակցության շրջանակներում»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Գիտանաս Նաուսեդային մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիտվայի ժողովրդին՝ բարօրություն:

Նմանատիպ նյութեր