211652_close_icon
views-count2996 դիտում article-date 14:36 29-05-2019

Ջակա և Սոկրատիս. Ցանկանում ենք հաղթել Հենրիխի համար

«Արսենալի» ֆուտբոլիստներ Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Գրանիտ Ջական հերթական անգամ իրենց աջակցությունն են հայտնել թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլիստներն ընդգծել են, որ փորձելու են հաղթել Հենրիխի համար, հայտնում է[url=http://www.armsport.am/hy/news/2019/05/29/arsenal/982475] Armsport.am[/url]-ը: «Մխիթարյանի հետ ընդհանուր 5-6 տարի ենք խաղացել: Մենք լավ ընկերներ են: Պետք է խաղանք հանուն նրա և վնասվածք ունեցող ֆուտբոլիստների: Եթե հաղթենք, այդ հաղթանակը նրանցը կլինի: Հարգում ենք «Չելսիին»: Ուժեղագույն թիմի դեմ ենք խաղալու, սակայն լավ ենք պատրաստվել: Ցանկանում ենք հաղթել և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,- ասել է Սոկրատիսը: «Հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Ցանկանում ենք հաղթել Հենրիխի համար: Մեր մարզիչն այս մրցաշարում մեծ փորձ ունի, չէ՞ որ նա 3 անգամ հաղթել է Եվրոպա լիգայում: Կփորձենք նրան պարգևել չորրորդ հաղթանակը: Բացի այդ, արդեն ժամանակն է, որ մենք խաղանք Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ջական: Հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր