211652_close_icon
views-count6822 դիտում article-date 15:09 29-05-2019

Պեսկովը հաստատել Է Հայաստանի վարչապետի մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում Է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Այդ մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին: «Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել Է Պեսկովը: ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Կազմակերպիչը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամն Է»:

Նմանատիպ նյութեր